ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել «Նաիրի» բժշկակական կենտրոն՝ տեսակցելու Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկ այլ արագ արձագանքման խումբ էլ «Էրեբունի» ԲԿ-ում է՝ տեսակցելու «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին:
Հիշեցնենք՝ քիչ առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև: