ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ ասել էի, որ անկախ ամեն ինչից Արցախը նույնպես հայտնել է իր տեսակետը, եթե Արցախն արդեն որոշել է, ուրեմն հենց դա է լինելու լուծումը։
Իսկ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այս խոսքով՝
...«Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության ենթակա չէ: Եւ ես խնդրել եմ, որ իմ այս հայտարարությունը նրանք չընդունեն՝ որպես ծայրահեղություն: Վերադարձ անցյալին, թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի առումով, չի՛ լինելու: Մենք պարտավոր ենք, ձեզ հետ միասին, մեր ազատագրած Հայրենիքը գրկել և շարժվել առաջ: Ես չգիտեմ այս աշխարհում հավանական մի իրադարձություն, որը կարող է ստիպել մեզ փոխել մեր դիրքորոշումը:» ... դրեց վերջակետը բացականչական նշանով»։