ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Մայիսի 1-ին Ճանապպրհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի տեսուչի կողից ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «Mercedes Տ 550» մակնիշի 01 ZZ 221 համարանիշի ավտոմեքենան։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը, կատարելով մի քանի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, չէր ենթարկվել նաև ՃՈ տեսուչի «կանգ առ» հրահանգին, սակայն, 40 րոպե չանցած՝ ճանապահային ոստիկանները վարորդին հայտնաբերել ու տեղափոխել են տուգանային գոտի:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են՝ վարորդը Էջմիածնում հայտնի «Կոլոլակ» մականվամբ երիտասարդն է: