ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Մայիսի 4-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարի հայտարարծ վերջին տվյալների համաձայն՝ երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերը թիվը 127.659 է, որից 68.166-ն արդեն առողջացել է։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:
Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1614-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 35.771 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․171․138-ի։
Մահացությունների թիվն ավելացել է 64-ով՝ կազմելով 3․461։ 1384 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում է, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 5.015-ով։