ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարմյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արգիշտի Քյարմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հրամանագրում: