ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Էրիկ Գրիգորյան ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր՝ մայիսի 5-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: