ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Մերկելը հայտարարել է Գերմանիայում կորոնավիրուսի համաճարակի առաջին փուլի հաղթահարման մասին: Այդ մասին փոխանցում է TAСС-ը:
«Գերմանիայում կորոնավիրուսային հիվանդության տարածման տեմպերը զգալիորեն դանդաղել են, սա առիթ է խոսելու այն մասին, որ համաճարակի առաջին փուլը հաղթահարված է»,- նշել է կանցլերը:
Մերկելի խոսքով՝ պետք է այնուամենայնիվ հասկանալ, որ դեռ երկար ժամանակ վիրուսի հետ կառնչվեն:
Կանցլերը հավելել է՝ իշխանություններին հաջողվել է հասնել վիրուսի տարածումը դանդաղեցնելու հայտարարված նպատակին։
«Մենք պայմանավորվել ենք, որ սոցիալական շփումների սահմանափակումները կպահպանվեն մինչև հունիսի 5-ը, սակայն վարակման համեմատաբար ցածր թվի ֆոնին հասարակական վայրերում այսուհետ կթույլատրվեն երկու ընտանիքի հանդիպումները»,- նշել է Մերկելը:
Գերմանիայի իշխանությունները պատրաստ են նոր քայլերի գնալ պանդեմիայի հետ կապված սահմանափակումների թուլացման ուղղությամբ, սակայն միաժամանակ կհետևեն, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից:
Ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալնի՝ Գերմանիայում վարակվել է 164 807 մարդ, որից մահացել է 6 996 մարդ: Կորոնավիրուսից վերականգնվել է 137 400 (մոտ 2 300 ավել, քան մեկ օր առաջ):