ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Մարտի 2-ին Գերմանիայի ներքին գործերի նախարարը չի մեկնել ձեռքը կանցլեր Անգելա Մերկելին երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով։
Դեպքը տեղի է ունեցել Բեռլինում՝ միգրացիայի հարցով հանդիպման ժամանակ։ Երբ նախարարը Մերկելի մեկնած ձեռքը օդում թողել, կանցլերը նախ շփոթվել է, հետո, հասկանալով պատճառը, ձեռքը հետ է տարել ու ժպտացել։
Նշենք, որ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների պաշտոնական թիվը հասել է 188-ի, ապաքինվել է 16 մարդ, մահվան դեպք երկրում չի գրանցվել։