ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում մոտ 50 օր անցկացնելուց հետո մայիսի 6-ին մահացել է կորոնավիրուսով վարակված Հարություն Շանլըն։ Այդ մասին տեղեկացնում ենք Թուրքիայի համայնքային հիմնադրամների թվիթերյան էջից:
Ըստ աղբյուրի՝ ստամբուլահայ համայնքը խորը սգի մեջ է, քանի որ համայնքի կողմից սիրված Հարություն Շանլըն Թուրքիայի Հայկական հիմնադրամների վարչության քարտուղարն էր և Գեդիկփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահը։
Նա 56 տարեկան էր, 2 երեխաների հայր։