ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է ռադիոյի օրվա առիթով։ Այդ մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից.
«Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ռադիոյի օրվա առիթով:
Համոզված եմ՝ մեզանից յուրաքանյուրն ունի հետաքրքիր հուշեր սիրելի ռադիոհաղորդումների հետ կապված, որոնք տարբեր ժամանակներում ունեցել են ուսուցողական և դաստիարակչական նշանակություն։
Երկար տարիների պատվաբեր աշխատանքով ռադիոն շարունակում է բոլորիս ապահովել մատչելի և օպերատիվ իրազեկումներով։
Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։
Ռադիոյի օրվա առթիով ձեզ մաղթում եմ անխափան եթեր»: