ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
«Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք իրենց առավելագույն ինտենսիվությանը կհասնեն մայիսի 10-ին։ Առանձին վայրերում, այդ թվում նաև Երևանում դրանք կլինեն բավականին ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ»,- գրել է նա։