ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահության, արտակարգ իրավիճակների և բարձր տեխնոլոգիաների նախարարների առաջին տեղակալներ են նշանակվել։
Վարչապետի համապատասխան որոշումներում ասված է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արա Նազարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գոռ Մելիքյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»: