ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացելով մարզում վարակվածների թվային վիճակագրությունը:
«Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք:
Մայիսի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 409 հաստատված դեպքեր, որից առողջացել են 184 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է:
Առո՛ղջ եղեք»,-գրել է մարզպետը: