ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Մայիսի 7-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 345 հաստատված դեպքեր, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է:
Առո՛ղջ եղեք»,-գրել է մարզպետը: