ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
«Իրավական ունի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Վահագն Չախալյանին կրկին ենթարկել են վարչական ձերբակալման:
«Քիչ առաջ Վահագն Չախալյանին վերստին ենթարկել են վարչական ձերբակալման՝ նույն տեղից և նույն հիմնավորմամբ, ինչ երեկ։
Քաղաքական իշխանությունը վերստին հաստատում է մեր պնդումը. արտակարգ դրությունը երկարացվում է, որպեսզի մեզ զրկեն հրապարակավ բողոքելու հիմնարար իրավունքից»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։