ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Մայիսի 18-ից հանրապետությունում ամբողջությամբ կվերագործարկվի հանրային տրանսպորտը։ Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Կվերաբացվեն առևտրի կենտրոնները, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։ Կվերաբացվեն նաև նախակրթարանները»,- ասաց նա։
Ավինյանը հավելեց՝ սահմանափակումների թուլացումներն իրականացվելու են համակեցության կանոնների հստակ սահմանմամբ, որոնց չկիրառումը կհանգեցնի համապատասխան տույժերի և տուգանքներին։
«Մայիսի 25-ից պարտադիր է դառնում հանրային փակ և բաց վայրերում դիմակների կրումը։ Կանոնը խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից»,- ընդգծեց նա։