ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Տեղեկացնում եմ, որ դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր է լինելու ոլորտի գործարկմանը զուգընթաց՝ մայիսի 18֊ից»։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ից դիմակներ կրելը պարտադիր կդառնա նաև հանրային բաց վայրերում։ Մայիսի 18-ից ամբողջությմաբ կգործարկվի նաև հասարակական տրանսպորտը։