ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՈԿ-ի ղեկավար Սմբատ Գոգյանի հրաժարականին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարությունյան Արայիկին ճանաչում եմ 2008-ից: Լավ մարդ է, ազնիվ է, բայց հեեեեչ իր տեղում չէ:
Իրենից հեռացան կոմպետենտ փոխնախարարներ: Այսօր իր պատճառով հեռացավ Գոգյան Սմբատը, որը, ի հեճուկս նախարարի ստեղծած խոչնդոտների, պատերազմ էր տանում ակադեմիական գրագողության դեմ:
Ես էլ չասեմ, թե ինչ ողբալի վիճակում է կրթության համակարգը, որը, ի տարբերություն, ասենք, սոց.ապ. ու առողջապահության ոլորտների, հեղափոխությունից հետո մնացել է ոնց որ կար:
Կրթության ոլորտի էլ քանի՞ նորմալ պաշտոնյա պետք է փախնի Հարությունյան Արայիկից, էլ ի՞նչ աստիճանի վատ վիճակի պետք է հասնի ոլորտը, որ Նիկոլ Փաշինյանը համոզվի, որ եկել է Հարությունյան Արայիկին փոխարինելու ժամանակը»: