ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Մայիսի 14-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալ Ասադի Լարիի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական կողմից բժշկական պարագաների և նյութերի Հայաստան առաքման և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Դեսպան Թումանյանն առաջարկել է ըստ անհրաժեշտության կազմակերպել երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուների և մասնագետների միջև տեսակոնֆերանսներ, որի կապակցությամբ փոխնախարար Ասադի Լարին հայտնել է իր պատրաստակամությունը: