ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
«Սամվել Ալեքսանյանի աշխատակիցը կարող էր ուրիշի ընտանիքին պատկանող թերթին հարցազրույց տալ։ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ լինում են չբացահայտված հնացագործություններ, լինում է նաև՝ տարիներ անց են բացահայտվում», - այս մասին ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցի այն հարցին՝ արդյո՞ք իրեն մեղավոր չի համարում, որ Սամվել Ալեքսանյանի աշխատակիցը սպանվել է իր ընտանիքին պատկանող թերթին հարցազրույց տալուց հետո։
Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց ,որ Հայաստանում կան բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ, այնուհետև նշեց ,որ իրավապահ համակարգի առաջ խնդիր է դրված՝ բոլոր հանցագործությունների բացահայտման համար անել առավելագույնը։
Վարչապետը նաև հավելեց, որ միտք կա՝ իրավապահ համակարգի ստորաբաժանումներում ստեղծվեն բաժիններ, որոնք կզբաղվեն չբացահայտված հանցագործություններով։