ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
«Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի հանդիպման հարցը պետք է պարզվի քրեական գործի և քրեական վարույթի շրջանակներում։ Իրավապահ մարմինները դրանով զբաղվում են», - այս մասին առցանց ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ է եղել նշված հանդիպման մասին։
Վարչապետը հույս հայտնեց, որ իրավապահ համակարգը բոլոր հարցերի պատասխանները կտա ժամանակի ընթացքում։