ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Բելառուսում կորոնավիրուսի վարակի գրանցված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 951-ով՝ հասնելով 28 681-ի: Կորոնավիրուսից մահացել է ևս 4-ը, երկրում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից զոհվել է 160 մարդ: Այս մասին մայիսի 16-ին հաղորդել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է РиаНовости-ն:
Ըստ հաղորդագրության՝ մայիսի 16-ին Բելառուսում առողջացել և դուրս է գրվել 9 498 վարակված, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել: