ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Worldometers-ի վերջին տվյալների համաձայն՝ մայիսի 17-ին Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցում է 120 հազարը՝ հասնելով 120,198-ը, որից մահացել է 6,988 մարդ, ապաքինվել է 94,464 մարդ:
«Վերջին 1 օրում հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 1806 նոր դեպք»,-հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրը, գրում է «IRINN» հեռուստաալիքը։
Ըստ նախարարի՝ վարակվածների շրջանում հոսպիտալացվել է ընդամենը 340 մարդ, ինչն ամենափոքր ցուցանիշն է վերջին 2 ամիսների ընթացքում: Վերջին 1 օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 51 մարդ: