ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
«The Guardian»-ը հայտնում է, որ փետրվարի 25-ին Իրանում կորոնավիրուսից մահացել է ևս 2 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի, իսկ վարակվածներինը՝ 61-ի։
Նշենք, որ փետրվարի 24-ին Հայաստանը Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցության սահմանափակում է մտցրել, նմանատիպ սահմանափակում էին մտցրել նաև Թուրքիան և Ադրբեջանը, որի հետևանքով Նախիջևանի ինքանավար հանրապետությունը հայտնվել էր ցամաքային շրջափակման մեջ։
Կորոնավիրուսի վարակման դեպքեր են հայտնաբերվել աշխարհի 37 երկրում։ Կորոնավիրուսից արդեն մահացել է 2705 մարդ։
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։