ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի, այդ թվում՝ «Ադեկվատ» միաբանության անդամների զանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։
Ըստ ՄԻՊ-ի տարածած հայտարարության՝ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։
Հիշեցնենք, այսօր «Ադեկվադի» անդամ Լիլիթ Թումանյանը լրագրողներին հայտնել է, որ միաբանության ադամներից մոտ 20 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն:
«Պաշտոնական բացատրությունն այն է, որ չեն ենթարկվել պարետի որոշմանը, բայց ես տեղյակ եմ, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորույթուն», - ասել է Լիլիթ Թումանյանը։