ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել անցնող տարիներին իրենց ունեցած սերտ համագործակցությանը՝ ուղղված Արցախի հզորացմանը: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական ծառայությունը:
Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել նաև Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որի ընթացքում Արամ Ա-ն վերահստատել է նույն ոգով և հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության համագործակցությունը Արցախի Հանրապետության հետ:
Իր հերթին, Արայիկ Հարությունյանը հիշել է իր հաճախակի այցելությունները Անթիլիասի Մայրավանք, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բերած նպաստը Արցախի ծաղկման ու բարգավաճման գործին: