ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Մայիսի 19-ին ոստիկանության Շենգավիթի բաժին վարչական շրջանի ղեկավարից դիմում էր ստացվել, որ մայիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են վարչական շրջանի մի շարք փողոցներում տեղադրված աղբարկղերի պլաստմասսե կափարիչները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել են Արարատի մարզի Այնթապ գյուղի երկու բնակիչ, որոնցից մեկը, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին և տվել խոստովանական բացատրութուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: