ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 25, 24 News
Քաջարանի համայնքապետարանը Քննչական կոմիտե պարզաբանման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Երեկ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում անհարկի շահարկվում էր Քաջարանի ամայնքապետարանի և համայնքապետ Մանվել Փարամազյանի անունը։
Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից, կապված Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետի անվան հետ և խստորեն պահպանել անմեղության կանխավարկածը՝ որպես բացարձակ իրավունք։
Վերահաստատելով երեկվա մեր հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումները՝ հորդորում ենք տարատեսակ ԶԼՄ-ներին և անձանց զերծ մնալ քրեական գործերի վերաբերյալ սիրողական մակարդակի վերլուծություններ անելուց»։