ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
ԱԱՏՄ-ից հայտնում են, որ Սյունիքի մարզի քաղաքներում, մասնավորապես, Գորիսում, Կապանում, համատարած մշտադիտարկումների արդյունքով կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները ներկայացվում են ՀՀ պարետին և գործունեության ժամանակավոր արգելքի հիմք դառնում։
Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելուն ուղղված` պարետի սահմանած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումների դեպքում վարչական տույժերը խստացվում են։