ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 250-ի վիճակը գնահատվում է ծանր: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«250 - ծանր,
48 - ծայրահեղ ծանր,
16 - արհեստական շնչառության վրա»,-գրել է նախարարը:
Նշենք, որ մայիսի 25-ի՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 7113 դեպք, որից 3145-ն առողջացել է: Թեստավորվել է 51 594 քաղաքացի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ, արձանագրվել է մահվան 87 դեպք:
Արձանագրվել է նաև մահվան 39 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունից։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ի ժամը 17:00-ն: