ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
«Այս պահի դրությամբ ունենք ծանր վիճակում գտնվող 316 քաղաքացիներ»: Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի փոխանցմամբ՝ կան 53 ծայրահեղ ծանր քաղաքացիներ, 17 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառության համակարգին:
«Ուզում եմ կոչ անել, որպեսզի պոլիկլինիկաների աշխատանքում հայտնաբերված թերությունների, բողոքների մասին (քանի որ նրանք նոր են աշխատում համավարակի հետ ) անհապաղ տեղեկացնել առողջապահության նախարարության թեժ գծին` որպեսզի կարողանանք իրավիճակին ժամանակին արձագանքնենք»,- հավելել է Թորոսյանը: