ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News
Հունիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:15-ի սահմանում Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ըստ նախնական տեղեկության՝ տղամարդը հանկարծամահ է եղել:
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: