ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյբուքյան էջում գառում է արել՝ տեղեկացնելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը:
«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանի՝ օրերս հնչեցրած ահազանգով և քաղաքապետ Մարությանի հանձնարարությամբ կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը:
Քաղաքապետը հանձնարարել է նաև Աջափնյակ վարչական ղեկավարին ստուգել հարակից կրկակների փաստաթղթերը և դիմել համապատասխան գործողությունների: Շնորհակալություն տիկին Եղիազարյանին ահազանգի համար:
Շնորհակալություն նաև ավագանու «Լույս» խմբակցության Դավիթ Խաժակյանին՝ իր լայվում խնդրին՝ թեև փոքր-ինչ աղավաղված, բայց անդրադառնալու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ գործող քաղաքապետի պաշտոնավարման օրոք Երևանի վարչական շրջաններից մեկում հետիոտնի անցման վրա «բուդկա» է տեղադրվել։
--0--ԼՄ