ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և այդ կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղակատվական համակարգից:
Հայցի պահանջն է պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը:
Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին: