ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Սուրեն Ա.-ն, որը ապրիլի 27-ից ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
--0--ԼՄ