ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
67 տարեկան Անահիտ Սարգսյանը ապաքինվել է կորոնավիրուսից և դուրս գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Այս մասին հայտնում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։
«67 տարեկան Անահիտ Սարգսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր ընդունվել մայիսի 22-ին, հիմնական գանգատներին էին դժվարաշնչությունը, օդի պակասը, հևոցը: Նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` հանգուցավոր խպիպ, զարկերակային հիպերտենզիա, տարել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Բժիշկների կողմից իրականացված հետազոտությունները փաստել են, որ առկա էր երկկողմանի թոքաբորբ: Անահիտ Սարգսյանը ստացել է դեղորայքային բուժում, ինչից հետո նկատվել է դրական դինամիկա` թոքաբորբի օջախների չափերի և խտության նվազումով, ինքնազգացվողության բարելավում: Նա դուրս է գրվել բուժկենտրոնից»,- մանրամասնել են բուժկենտրոնից։
--0—ՄՀ