ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից:
VNews.am-ին հայտնի է դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցելու է «Բոլոնիայի» դեմ ապրիլի 11-ին կայանալիք խաղին:
Մեր տեղեկություններով՝ Մխիթարյանը պատրաստ է եղել մասնակցել նաև երեկ «Այաքսի» դեմ կայացած Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի արտագնա հանդիպմանը (2:1), սակայն ակումբն ու ֆուտբոլիստը համատեղ որոշել են ռիսկի չդիմել ու մի քանի օր էլ հետաձգել վերադարձը:
«Ռոմայի» առաջատարը սրունքի վնասվածք է ստացել մարտի 12-ին, Դոնեցկի «Շախտյորի» դեմ 1/8 եզրափակիչի խաղում (3:0):
--00—ՄՀ