ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News
Reuters-ը հայտնում է, որ Պեկինի իշխանությունը քաղաքում հայտնաբերված կորոնավիրուսի նոր դեպքերից հետո ժամանակավորապես փակել է գյուղատնտեսական խոշոր մեծածախ շուկան: Վարակվել են նաև շուկայի երկու աշխատակիցները:
Քաղաքի ամենախոշոր սուպերմարկետներն իրենց հանել են սաղմոնի վաճառքը, քանի որ շուկայում առաքման համար օգտագործվող տախտակների վրա կորոնավիրուս է հայտնաբերվել:
Պեկինի իշխանությունը հայտարարել է, որ շուկա այցելած մոտ 10 000 մարդ կորոնավիրուսի հայտնաբերման նուկլեինաթթվի թեստ պիտի հանձնի:
--00--ԼՄ