ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Չինաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վերջին երկու վարակվածները դուրս են գրվել հիվանդանոցից։ Համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Պեկին կորոնավիրուսով ոչ մի հիվանդ չի մնացել։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է հիգիենայի և առողջապահության հարցերով պեկինյան հանձնաժողովը։
Վարակի տարածման ամբողջ ընթացքում Պեկինում գրանցվել է կորոնավիրուսով հիվադացության 935 դեպք, որից 335-ը՝ հունիսին «Սինֆադի» շուկայում բռնկման ժամանակ։
-- 00—ՄՀ