ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Հին տերերին փոխարինել են նոր տերերը․..» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ Հայինկասացիա ՓԲԸ-ն լուծարվելու է, իսկ վերջինիս գործառույթները «պատվիրակվելու են» Արարատինկասացիային:
«Այսօր՝ փաստաբանական հարցմամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին։ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերությունը ներկայացնում է Հայինկասացիա ՓԲԸ մի քանի տասնյակ աշխատակիցների շահերը։ Ինձ են փոխանցվել տեղեկություններ և փաստաթղթեր, որոնց հետազոտությունից հետևում է, որ Հայինկասացիա ՓԲԸ-ն լուծարվելու է, իսկ վերջինիս գործառույթները «պատվիրակվելու են» /իրականում տրվելու են/ Արարատինկասացիային, որն էլ, հիմնավոր թվացող տվյալների համաձայն, պատկանում է Խաչատուր Սուքիասյանին /Գռզո/։
Հարցի քաղաքական և խնամի-ծանոթական հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ։
Դե իսկ, հայտնի սցենարի համաձայն, Հայինկասացիայի աշխատակիցներն էլ մնում են անգործ, քանի որ Արարարտինկասացիան ինքը պետք է որոշի իր ուժերն ու միջոցները»,-գրել է փաստաբանը:
--00—ԼՄ