ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Թուրքիայում հունիսի 23-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 27 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նախարարը նշել է, որ 1 օրում արված 42․982 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.268 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 27 դեպք, իսկ ապաքինման 1.315 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 162.848 մարդ, իսկ 893 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 190․165, իսկ մահվան 5․001 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3.029.635-ի։ --0—ՄՀ