ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Մայիսի 6-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարի հայտնած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 131.744, որից 78.202-ն արդեն առողջացել է։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․
24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 2253-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 30.303 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․234.724-ի։
Մահացությունների թիվն ավելացել է 64-ով՝ կազմելով 3․584:
1278 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 4.917-ով։