ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 62-ամյա Լևոն Հ.-ն իր վարած՝ Աբովյան քաղաքի թիվ 1 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 63-ամյա Սմբատ Հ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Աղբյուրը հայտնում է, որ վրաերթի ենրթարկվածի կյանքին վտանգ չի սպառնում:
--0--ԱՀ