ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News
Հուլիսի 13-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ-ն:
Զրուցակիցները քննարկեցին հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:
ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:
--00—ԼՄ