ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան դատապարտել է ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողությունները: Նա այդ մասին գրառում է արել թվիթյան միկրոբլոգում:
«Դատապարտում ենք հուլիսի 12-ին ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումը: Մերժում են պատերազմական գործողությունները և կոչ անում խնդրի համար դիվանագիտական ճանապարհով լուծում գտնել»,- գրել է Լորենզանան:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին գվատեմալացի պաշտոնյան այցելել էր Հայաստան և Արցախ, հանդիպել հայկական 2 հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների հետ:
--00—ԼՄ