ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Նոյեմբերյանի սահմանագոտում մարտի 27-ին ադրբեջանական զինուժի կրակից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող: Այս մասին 24News-ին հայտնեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ՊՆ խոսնակը նշեց, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա թեթև վիրավորում է ստացել:
«Զինծառայողը հոսպիտալացվել է, իրեն լավ է զգում», - հավելեց Շուշաննա Ստեփանյանը: