ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում հուլիսի 14-ի առավոտյան հակառակորդը վերսկսել էր կրակոցները՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով գյուղը:
Իրավիճակով պայմանավորված Բերդ տանող ճանապարհին առավոտից տեղակայված էին ոստիկանական պահակակետեր:
Հարակից մեկ այլ սահմանամերձ գյուղում՝ Վազաշենում, կյանքը համեմատաբար խաղաղ է, բայց կրակի տակ գտնվող գյուղերում հնչող կրակոցների ձայները լսել են նաև այստեղ:
24News-ին գյուղի բնակիչները պատմել են, որ անկախ ամեն ինչից չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրը, հակառակորդի կրակոցներին էլ սովորել են, վախեր չունեն.
«Ժամանակին, որ թուրքը մտել ա, ամեն ինչ էլ տեսել ենք: Պիտի միասին լինենք, գյուղը պաշտպանենք»,-ասաց սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկը:
Սոնա Գրիգորյան
--0--ԿԿ