ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը հայտնել է, որ անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումներով: Այս մասին խորհրդարանի նախագահը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զարգացումներով և նոր բախումներով: Մենք սատարում ենք հայ ժողովրդին և հուսով ենք, որ կոնֆլիկտը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- գրել է Սիլուրիսը:
--0--ԱՀ