ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
«Կոմմենտարի»-ն, հղում անելով Կիպրոսի առողջապահության նախարարությանը, գրում է, որ Կիպրոսը բաց չի թողնելու գալիք զբոսաշրջային սեզոնը: Հունիսի 9-ին կղզի-պետությունը կբացի ավիահաղորդակցությունը, որը դադարեցված էր կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով:
Մայիսի 4-ին արդեն Կիպրոսում կմեղմացվի կարանտինի ռեժիմը, իսկ մայիսի 9-ին կբացվեն կրուիզային նավեր ընդունող նավահանգիստները: Առաջին ինքնաթիռները երկիր կժամանի հուլիսի 9-ին:
Կբացվեն նաև հյուրանոցները, սրճարաններն ու ռեստորանները. հաճախորդներին թույլ կտրվի նստել սրահի ներսում և դրսում: