ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դուրս է եկել նախագահական պայքարից։ Այս մասին հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով nymag.com-ը։
Նախագահական հավակնությունների մասին Ուեսթը հայտնել էր հուլիսի 4-ին։
Նախընտրական արշավի ստրատեգ Սթիվ Քրամերը պարբերականին տեղեկացրել է, որ ռեփերը հրաժարվել է «նախագահ դառնալու մտքից»։
Ուեսթը դեռևս չի մեկնաբանել մտադրությունից հրաժարվելու լուրերը։
--0—ՄՀ